«Եվրամիությունը մշակում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հաջորդ՝ 17-րդ փաթեթը և նոր սահմանափակումների ներդրումը համակարգում է ամերիկյան իշխանությունների հետ»,- Վաշինգտոնում ԱՄՆ-ի պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ հանդիպումից հետո հայտարարել է Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Նոել Բարոն։ Իր հերթին հանրապետական սենատոր Գրեհեմը հայտարարել է, որ ԱՄՆ-ի խորհրդարանի վերին պալատը կաջակցի «ջախջախիչ» պատժամիջոցների ներդրմանը, եթե Մոսկվան հրաժարվի դադարեցնել ՈՒկրաինայի դեմ պատերազմը։                
 

Տարանջատման մեխանիկան

Տարանջատման մեխանիկան
19.03.2025 | 05:54

Ներկայիս քաղաքական դաշտում շատերին է պետք տարանջատվել Նիկոլից: Ես վստահ եմ, ու կարող եմ նույնիսկ գրազ գալ, որ որոշ ժամանակ հետո, ՔՊ-ում էլ են շատերը փորձելու հրապարակային տարանջատվել Նիկոլից և հրաժարվել Սերժ Սաևգսյանի օրինական իշխանությունը զավթելու և Նիկոլին իշխանության բերելու գործում իրենց ունեցած մասնակցությունից:

Համազգային ոգևորությամբ իշխանության բերված նիկոլիզմը վերջնարդյունքում վերածվել է չարիքի: Դարձել է չումա, որից առողջ և անառողջ շատ ուժեր փորձում են հեռու մնալ ու մաքրվել ոչ հեռու անցյալում ունեցած իրենց առնչությունց:

Սա շատ նորմալ է և նույնիսկ գովելի, որ ամեն կերպ փորձում են տարանջատվել Նիկոլից: Բայց պետք է նկատի ունենալ, որ դա չի ստացվելու անել ՀՀԿ հաշվին:

Պետք չէ ենթադրություններ հորինել, վարկածներ ծնել, եղելություններ կեղծել և յուրովի մեկնաբանություններ անել:

Պետք է նաև նկատի ունենալ, որ պետության կենսական շահերի դեմ սպառնալիքների, քաղաքացիական բախումների ու անմեղ զոհերի շանտաժով, 2018 թ. մայիսի 8-ին ՀՀԿ-ից շորթված 11 քվեների պատասխանատվությունն էլ է նիկոլիզմի ու նրա երբեմնի ջատագովների վրա:

Նորագույն պատմության անջնջելի ու տեսափաստագրված բազում էջերից լսվում և երևում են 201 8թ.-ի բոլոր ձայները, դեմքերն ու ականջները:

Իշխանափոխությունից հետո պարզաբանման ենթակա հարցերից մեկն էլ պետք է լինի «Նիկոլին իշխանության բերելու» ներքաղաքական շահառուների և տարբեր շրջանակների մերկանտիլ ակնկալիքների բացահայտումը:

Մինչ այդ, համընդհանուր աղմուկի մեջ, թացը չորին խառնած, կորցրել ու կորցնում ենք ամենաթակը՝ ԵՐԿԻՐԸ:

Արտակ ԶԱՔԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 3354

Մեկնաբանություններ